ԱՄՆ-ԵՄ-ՌԴ-ՈՒկրաինա աշխարհաքաղաքական կոնֆլիկտը լավ դաս է բոլոր նրանց համար, առաջին հերթին՝ մեզ համար, թե ինչ է լինում այն պետությունների հետ, որոնք իրենց շահն ամբողջությամբ ապավինում են մեկ այլ պետության, շարժվում են այլ պետության թելադրանքով և զոհաբերում են պատմական եղբայրությունն ու սեփական ժողովրդին:
Իշխանությունները ժամանակավոր են, պետությունն է մնայունը, բայց, ինչպես ականատես ենք մեր դեպքում, առավել ողբերգական՝ Ուկրաինայի դեպքում, իշխանությունները երբեք, երբեք ու երբեք չպիտի ունենան բացարձակ իշխանություն, որպեսզի մեկ կամ տասը խամաճիկներ չկարողանան խաղ անել միլիոնավորների ճակատագրի հետ:
Հ.Գ. Այո, ՀՀ Սահմանադրությունը պիտի փոխվի, բնականաբար՝ ո՛չ խամաճիկների օրոք:
Էլիզա Առաքելյան